Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում:
Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով: