Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարար Ազիզ Աբդուխակիմովի հրավերով Ուզբեկստանի Հանրապետության Սամարղանդ քաղաք են մեկնել էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիան գլոբալ կլիմայական մարտահրավերների պայմաններում. համախմբում հանուն ընդհանուր բարգավաճման» միջազգային համաժողովին, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
««Հայանտառ» ՊՈԱԿ-ում
Տնօրեն Սևակ Մարկոսյանի ղեկավարմամբ երկկողմ քննարկվել է ՄԱԿ ՊԳԿ-ի (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Պետական և մասնավոր շահագրգիռ կողմերին է ներկայացվել «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» դրամաշնորհային մեկնարկող ծրագիրը:
«Հայանտառ»-ն առանցքային դեր է ունենալու ծրագրի իրականացման ընթացքում:
Ծրագրի իրականացնող՝ ԲԾԻԳ ՊՀ:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
ՊՈԱԿ-ի «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանում աճեցված տնկիներով ՀՀ ՊՆ N զորամասում իրականացվել է ծառատունկ։
Արգելոցապարկային Համալիրում
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկի աշխատակիցներով դենդրոպարկում իրականացրել են շաբաթօրյակ` կահավորել են նոր արահետներ զբոսաշրջիկների համար:
Բերդի «Սորաններ» դենդրոպարկի ջերմոց-տնկարանում կատարվում է գարնանային աշխատանքներ։
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում
Այցելուների կենտրոն են այցելել Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի, «Պատանի բնագետ» խմբակի աշակերտները։ Գիտական բաժնի աշխատակիցներն աշակերտների համար կազմակերպել են ինտերակտիվ խաղերով հագեցած էկոկրթական դասընթաց։ Աշակերտները մասնագետի օգնությամբ կիրառել են ծառերի տարիքաչափը և որոշել են ծառի տարիքը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ են այցելել Արարատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները։
Թանգարանում ներկայացվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հանդիպող Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ, անհետացող կենդանատեսակներն ու բուսատեսակներն,թռչունների դերը և նշանակությունը բնության մեջ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում
Ճանաչողական այցի շրջանակում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Վանաձորի Ա․ Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին կենտրոնական լաբորատորիայում, կլիմայի և օդերևութաբանության ծառայություններում:
Աշակերտները ծանոթացել են ջրային ռեսուրսների և մթնոլորրտային օդի մոնիթորինգի ընթացակարգերին:
Հայաստանի բնության պետական թանգարանում
Տեղի է ունեցել «Ստեղծագործող ուժ. Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացվել են Գոհար Հարությունյանի և Մարիամ Պողոսյանի աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ: