Ամփոփվել են Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։
Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։
Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե-7 մանդատ
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե-12 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե-3 մանդատ
«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե-0 մանդատ։
Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 35 է։
Կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե-14 մանդատ
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե-8 մանդատ
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1 695 քվե-0 մանդատ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 2 904 քվե- 2 մանդատ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»՝ 652 քվե- 0 մանդատ
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 2 113 քվե-0 մանդատ
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1 407 քվե-0 մանդատ
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 7 380 քվե-6 մանդատ
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 3 739 քվե-3 մանդատ։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը՝ 69։