Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Ֆարս նահանգի Լամարդ քաղաքում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Mehr գործակալության փոխանցմամբ՝ ցնցումները գրանցվել են կիրակի առավոտյան ժամը 10:17-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։ Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: