Լիտվան աճուրդով կվաճառի Բելառուսից առգրավված MAZ բեռնատարները

Լիտվան աճուրդով կվաճառի Բելառուսից առգրավված MAZ բեռնատարները։ Մերձբալթյան երկրում կարծում են, որ ծանր տեխնիկան խախտում է պատժամիջոցների ռեժիմը, տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն Սեյմում լրագրողներին հայտնել է, որ կաթ տեղափոխող17, նույնքան էլ հրշեջ մեքենաներ վաճառելու իշխանությունների որոշումը ուժի մեջ է մտել։
«Բռնագրավված շարժական գույքի վաճառքով զբաղվելու է Լիտվայի մաքսային վարչությունը։ Կաթի բեռնատարները նախատեսված էին Կուբա ուղարկվելու, իսկ հրշեջ մեքենաները Զիմբաբվե ուղարկվելու համար, բայց 2023 թվականին բելառուսական բեռնատարների երկու խմբաքանակն էլ առգրավվել է Կլայպեդայում»,-նշված է հաղորդագրության մեջ։