ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր են

ԱՄՆ-ում 1000-ից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության, գրում է The Guardian-ը։ Ներկայում արդեն ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ քաղաքներում, մասնավորապես՝ Լոս-Անջելեսում, Վաշինգտոնում։
Ամերիկացիների զայրույթն է առաջացրել Իլոն Մասկի պաշտոնավարումը, առողջապահությանը հատկացվող ծախսերի կրճատումը, տնտեսությանն ու ազգային պարկերին հատկացվող օժանդակության կրճատումը և մի շարք այլ նորամուծություններ։
Ի թիվս վերոնշյալի՝ ցուցարարները դեմ են նաև ներմուծման մաքսատուրքերի սահմանմանը։