Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա․ մանրամասներ

Ապրիլի 5-ին՝ ժամը 19:43-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվում է VAZ մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։44-ին։ Այրվել են VAZ մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։