Սահմանին մեկ ժամից ավելի է ինտենսիվ հրաձգություն է

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Հուսով եմ ՊՆ-ն շատ արագ տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին արդեն մեկ ժամից ավել շարունակվող ինտենսիվ հրաձգության մասին, որը, վստահ եմ, շատ լավ լսում են նաև ԵՄ դիտորդները»։
Նշենք` «Հրապարակ»-ի տեղեկություններով կրակոցներ են Խոզնավար, Խնածախ, Արավուս գյուղերի ուղղությամբ։
Ապրիլի 5-ի ցերեկը Խնածախի վարչական ղեկավարը Hraparak.am-ին հաստատել էր կրակոցի մասին լուրերը։