Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․
«Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Armsport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։
Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։