Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտում են ԱԺ-ից։
«Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի եւ Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի շփումների ակտիվացմանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերը: Քննարկվել են նաեւ երկու երկրների Ազգային ժողովների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները` տեսանյութում: