ՄԱԿ-ում կարծում են, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն կարող լինել

Առևտրային պատերազմից ոչ ոք չի կարող հաղթանակած դուրս գալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Լրագրողները նրան խնդրել էին մեկնաբանել ԱՄՆ-ի մաքսային քաղաքականությունը: «Մեր մտահոգությունն այս պահին վերաբերում է առավել խոցելի երկրներին, որոնք ամենաքիչն են պատրաստ դիմակայել ներկա իրավիճակին»,- ասել է Դյուժարիկը:
Նա նաև հավելել է, որ ծավալվող առևտրային պատերազմը բացասաբար կանդրադառնա կայուն զարգացման նպատակների իրականացման վրա։