Աշխարհի չեմպիոնը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

«Ռոմայի» 36-ամյա կենտրոնական պաշտպան Մատս Հումելսն իր սոցիալական ցանցերում հայտարարել է այս մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին։
«Վերջ․ ինչպիսի ճամփորդություն էր, շնորհակալություն»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը։
Իր կարիերայի ընթացքում Հումելսը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան» և «Ռոմա»-ն։ 36-ամյա պաշտպանը «Բորուսիայի» կազմում ամենաշատ հանդիպումն է անցկացրել՝ 508։ Այս խաղերում նա դարձել է 38 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Իր կարիերայի ընթացքում Հումելսը հինգ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն՝ երկու անգամ «իշամեղուների» և երեք անգամ՝ «Բավարիայի» հետ։ Ֆուտբոլիստը նաև երեք անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը և հինգ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։ 2014 թվականին Հումելսը Գերմանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, փոխանցում է Armsport-ը։