Ես խելագար չեմ․ Ռուբեն Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գնահատել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում «կարմիր սատանաների» հաղթանակի հավանականությունը։
«Ես չեմ ասում, որ հաջորդ տարի տիտղոսը կնվաճենք, ես խելագար չեմ: Ես պարզապես ուզում եմ կենտրոնանալ մեր ուժեղ կողմերի վրա, գումարած մեկ կամ երկու խաղացողների ակումբ բերել, մեծ խաղացողների: Չեմ կարող ասել. «Չորս տարի հետո մենք կփորձենք ինչ-որ բան անել»: Մենք պետք է շատ ավելի լավը լինենք, սա հսկայական ակումբ է»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ներկա պահին «կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը՝ 30 խաղից հետո վաստակած 37 միավորով։