Էլինա Դանիելյանը ԵԱ-ում կիսում է 2-8-րդ տեղերը

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
4 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ունի 3.5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները:
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն ունեն 3 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:
4-րդ տուրում Մարիա Գևորգյանը հաղթել է Եվրոպայի կանանց գործող չեմպիոն, ադրբեջանցի միջազգային վարպետ Ուլվիյա Ֆաթալիևային: