Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
2024 թվականին կայացած Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը միավորել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 հաշմանդամություն ունեցող մարզիկ-մարզուհիների:
Կարևորելով մարզական այս փառատոնի անցկացումը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ այն հաշմանդամություն ունեցող մարզիկներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց մարզական հաջողությունները, ինչպես նաև կարևոր քայլ է ներառականություն ապահովելու համար:
Մրցումներն անցկացվել էին անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին: