Իմ հիշատակած հրաբուխը դեռ առջևում է․ մարտաֆիլմ է լինելու․ Արտյոմ Թումանյան

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի քաղաքապետի թեկնածու, «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի» նախագահ, երգիչ Արտյոմ Թումանյանը գրառմամբ անդրադարձել է Գյումրիի ՏԻՄ ընտրության արդյունքներին։
«Սիրելի համաքաղաքացիներ, Շնորհակալ եմ յուրաքանչյուր ինձ տրված քվեի համար։ Խոնարհվում եմ Ձեր առջև։
Ցավում եմ, որ մնացած գյումրեցիներս ականջալուր չեղան իմ հորդորներին և չարեցին այլընտրանքային որոշում, որը պետք է անեին հոգու ու սրտի կանչով։
Շատերն արդեն արագ հասկացան, իսկ մյուսները հաշված օրերի ընթացքում կհասկանան, թե ինչ են արել, բայց ուշ է արդեն։ Այն եռանկյունին, որի մասին անընդհատ ասում էի, ստեղծվել է հենց հասարակ ժողովրդի համար, դա կործանիչ է։ Իսկ իմ հիշատակված հրաբուխը դեռ առջևում է, սա սկիզբն է, հետո լինելու է մարտաֆիլմը։
ՀԻՇԵՔ՝ յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ արժանի է իր ղեկավարին։ Ինչպիսի սերմ ցանես, այնպիսին բերք էլ կստանաս։ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ԼԱՎ ԵՂԵՔ »,- գրել է Թումանյանը։