ՀՌՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը Խորհրդարան կգնա․ ի՞նչ է զեկուցելու

ArmLur.am լրատվականը տեղեկացավ, որ ապրիլի 8-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարելու։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ օրակարգում 2 հարց է ընդգրկված։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հանձնաժողովին պետք է ներկայացնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024թ-ի գործունեության մասին տարեկան հաղորդում։
Երկրորդ հարցով ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելու է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։