Հայ շախմատիստուհիներն առաջատարների շարքում են

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։
4 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 3.5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները:
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 3 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:
Այսօր Մարիան հաղթել է Եվրոպայի կանանց գործող չեմպիոն, ադրբեջանցի միջազգային վարպետ Ուլվիյա Ֆաթալիևային:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին: