Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան, ապա՝ Հայաստան

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան, փոխանցում է «Ալիք մեդիան»։
Ղավելաշվիլիի ծրագրած այցերի մասին տեղեկություն է հրապարակել նրա միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան։
Նշենք, որ այս երկու երկրներ այցելել է նաև «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն` 2024 թվականի ընտրություններից հետո։ Մարտի 20-ին ևս նա այցելել է Երևան և ներկա է եղել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը։