Արմեն Գրիգորյանը կգործուղվի Բելգիա

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վերսկսել է գնդակով մարզումները, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 39-ամյա դարպասապահը վնասվածք էր ստացել մարտի 5-ին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (3:0) «Բայերի» դարպասը խփած գոլը տոնելիս։ Մարտի 22-ին Նոյերը, ով սկսել էր վերականգնողական մարզումները, անհարմարություն է զգացել սրունքի մկանում։
Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ բաց թողնելով 26 գոլ և անառիկ պահելով 18 հանդիպումը, փոխանցում է Armsport-ը։