Ապօրինի ծառահատում՝ Երևանում

Համայնքային ոստիկանության Երևանի Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 2-ին տեղեկություն էին ստացել, որ Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը ապօրինի հատել է թխկի տեսակի ծառ՝ համայնքին պատճառելով 101 հազար դրամի վնաս։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը։
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: