Քննարկվել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ապրիլի 2-ին հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները։
Անդրադարձ է կատարվել նաև Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին։