ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ծրագրային թռիչք իրականացնելիս կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարային վայրէջք կատարելիս զոհվել է չորսհոգանոց անձնակազմի անդամներից մեկը։
Հաղորդվում է, որ նախնական տվյալներով ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով:
Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում և ավերածություններ չի պատճառել, հրդեհ նույնպես չի առաջացել: Դեպքի վայր ժամանած որոնողափրկարարական խումբը անձնակազմի անդամներին տարհանել է օդանավակայան։