Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության «Toyota»-ն

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։
Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթ, ապա կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել կանաչ գազոնում։
Տեղում շտապօգնության բժիշկների հերթապահ մեկ այլ խմբի բժիշկները օգնություն են ցուցաբերել վթարի ենթարկված շտապօգնության ավտոմեքենայի բժշկին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։