Խնդիրներ մադրիդյան գրանդում․ Ռեալը պատրաստ է վաճառել իր աստղին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ եթե Սաուդյան Արաբիայի ակումբները ռեկորդային տրանսֆերային առաջարկ անեն «Ռեալին», իսպանական գրանդը կվաճառի Վինիսիուսին։ Նշվում է, որ «սերուցքայինները» հիասթափվել են բրազիլացուց նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ և այժմ պատրաստ են բաժանվել նրանից։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դարձել 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։