Ճամբարակում «Opel Zafira»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։