Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ մանկապատանեկան երգչախմբի համար

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով հեղինակել է մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություն, որը կրում է «Խաղիկներ» խորագիրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Այն բաղկացած է ժողովրդական աղոթքներից և միջնադարյան հայրեններից:
Մաեստրոյի «Ժողովրդական» այս ստեղծագործությունը առաջին անգամ կհնչի Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում, որը տեղի կունենա Հունիսի 4-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մանրամասները՝ տեսանյութում: