Բացառիկ տեսանյութ՝ Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Սպանություն Կոտայքի մարզում․ «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ․ սպանությունը եղել է Չարենցավանը հայտնի «Ginats» ռեստորանի հարակից տարածքում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։
3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:
Տեսանյութը՝ Armlur-ի։