Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է՝ հայտնել են լրատվամիջոցները:
Մարտի 28-ին 7,7 և 6,4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական հատվածում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 17,2 կմ հեռու, որն ունի մոտ 1,5 միլիոն բնակիչ, փլուզվել են շենքեր: