50-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ վիրավոր կա

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։