Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությանը

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը X-ի իր էջում գրառում է կատարել։
«Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցերի:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության, զանգվածային լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների միջև անմիջական կապի խթանման և լրագրողների փոխայցերի կազմակերպման հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել տեղեկատվական դաշտի արագ զարգացող պայմաններում լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի առկա մեխանիզմներին»,- տեղեկացրել է նա գրառման մեջ։