Արցախը մեր փուշը չէր, մեր սիրտն ու դարպասն էր. Անաիս Սարդարյան

«Նայելով արցախիցներին ու այն վախը, որ մի օր կարող եմ այս մարդկանց օրին լինել, ուզում եմ կանգնել իրենց մեջքին, զգան, որ իրենք մենակ չեն»,- Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։
Նա վստահ է, ինչպես Արցախը եղել է հայկական, այնպես էլ կլինի. «Եթե այսօր փակենք Արցախի հայկական լինելու էջը, պետք է փակենք նաև Սյունիքի, Հայաստանի մյուս բնակավայրերի հայկական լինելու էջը։ Արցախը ոչնչով չէր տարբերվում, Արցախը մեր փուշը չէր, մեր սիրտն ու դարպասն էր»։
Դերասանուհին դժգոհ է Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից։
«Ուզում եմ իմ երկրի ղեավարը լինի այնպիսի մարդ, որի ելույթները նայելիս ամոթ չապրեմ։ Ինչո՞ւ պետք է գոհ լինեմ իրենից... որ ալիք առ ալիք ցեղասպանության հա՞րցն է դնում հարցականի տակ, ասում է՝ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Դուք ուղղակի սուտի «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողներն եք եղել և ձեր ամեն ինչ ստի վրա է կառոցված եղել»։