Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոց

Հոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը:
Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները զգալիորեն մեծացնում են դեպրեսիայի, անհանգստության խանգարումների և հոգեկան առողջության այլ խնդիրների առաջացման վտանգը, ինչպես նաև վատթարացնում են այդ հիվանդությունների ախտանիշները։
Այս առումով հոգեկան խանգարումները կանխելու համար սննդաբանը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մարսողության և աղիների միկրոֆլորայի վրա դրական ազդեցություն ունեցող մթերքներ։ Դա անելու համար, նա ասում է, որ պետք է շաբաթական առնվազն 30 տարբեր բուսական մթերք օգտագործեք: Այս ցանկում ներառված են բանջարեղենն ու մրգերը, ինչպես նաև ձավարեղենը, հատիկեղենը (հատկապես ոսպ և լոբի), կանաչեղենը և ընկույզը: Ռոսին նաև խորհուրդ է տվել պաղպաղակը փոխարինել մածունով ու սառեցված հատապտուղներով, իսկ քաղցրավենիքը չորացված մրգերով: