Անչելոտին մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տեղեկությունը

Կարլո Անչելոտին հերքում է, որ մոտ ապագայում գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» մարզիչն ընդգրկվել է Հարավային Ամերիկայի հավաքականում պաշտոնի հավակնորդների ցուցակում։
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել էր, որ անցյալ տարի խոսել է Անչելոտիի հետ այդ հարցի շուրջ:
— Ձեզ զանգե՞լ են Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից (CBF):
— Ոչ, պարզապես ոչ:
– Ռոնալդոն ասաց, որ հրավիրել է Ձեզ Բրազիլիայի հավաքական։
— Չեմ հիշում, որ Ռոնալդոյի հետ խոսել եմ այս մասին։
— Ցանկանու՞մ եք մնալ ակումբում:
– Պայմանագրում ամեն ինչ հստակ ասված է։ Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես սիրում եմ Բրազիլիան, բրազիլացի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ։
Ես կենտրոնացած եմ մրցաշրջանի այս հատվածի վրա, որը շատ կարևոր է մեզ համար։ Իմ գործը ֆուտբոլիստների վրա կենտրոնանալն ու լավագույն արդյունքների հասնելն է,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին As-ը։