Համաձայն եմ՝ Ռեալը Բարսելոնա չէ. Անչելոտին պատասխանել է Ֆլիկի խոսքերին

Վերջերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է լրագրողների հետ և նշել, որ կատալոնական ակումբը «Ռեալը» չէ։ Քննարկումը վերաբերել է խիտ խաղային օրացույցի վերաբերյալ բողոքներին։ Մադրիդյան թիմի մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է գործընկերոջ խոսքերը.
«Ես հասկանում եմ Ֆլիկին: Նրան պակասում էին խաղացողներ: Ես համաձայն եմ նրա ասածի հետ. «Ռեալը» «Բարսելոնա» չէ», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Կառլո Անչելոտին այժմ պատրաստում է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի առաջնության «Լեգանեսի» դեմ տնային հանդիպմանը։ Խաղը կկայանա մարտի 29-ին և կմեկնարկի 00:00-ին