Թրամփը համոզված է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թրամփը նման պնդում է արել Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Եվ, կարծում եմ, մենք հասնում ենք առաջընթացի։ Սակայն կողմերի միջև բավականաչափ անբարյացակամ վերաբերմունք կա»,- ասել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Մոսկվայի կողմից Փհենյանից ու Թեհրանից զենքի ու զինամթերքի ենթադրյալ ձեռքբերման թեման։