Անչելոտիին ազատազրկում է սպառնում. մարզիչը հայտարարություն է արել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ հաջորդ շաբաթ դատարանի առաջ կկանգնի հարկերից խուսափելու գործով։
«Ես պետք է գնամ դատարան և ցուցմունք տամ: Սա այն է, ինչ պետք է անեմ չորեքշաբթի: Բայց սա քննարկման թեմա չէ: Դատախազի բողոքը կքննվի հաջորդ շաբաթ: Ես շահեցի առաջին դատավարությունը: Ես լիովին վստահում եմ օրենքին և արդարությանը: Ես անհանգստացած չեմ, բայց ինձ նյարդայնացնում է, երբ մարդիկ ասում են, որ խաբել եմ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ իտալացի մասնագետը մեղադրվում է 2014 և 2015 թվականների ընթացքում 1,062,079 եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ. մեղադրող կողմը Անչելոտիի համար 4 տարի 9 ամիս ազատազրկում է պահանջում։