Մեծ Մանթաշ գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 28-ին, ժամը 14:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Հրդեհը մեկուսացել է ժամը 15:07-ին, մարվել՝ 16:43-ին: Այրվել է մոտ 160 հակ անասնակեր: