31-ամյա տղամարդը տեսազանգով մի աղջկա ցուցադրել է իր սեռական օրգանները․ աղջիկը պահանջել է գումար՝ տեսանյութը չտարածելու համար

Մարտի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մարտի 24-ին «Telegram» սոցիալական կայքով ծանոթացել է Մարիա ներկայացած մի աղջկա հետ և տեսազանգի ժամանակ՝ զրույցի ընթացքում, ցուցադրել է իր սեռական օրգանները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հայտնել է, որ մեկ օր հետո՝ մարտի 25-ին, նշված օգտատերն իրեն է ուղարկել իր կողմից կատարված տեսազանգի տեսաձայնագրությունը և պահանջել 80 հազար դրամ՝ սպառնալով, որ եթե այն չփոխանցի, տեսանյութը կուղարկի իր ծանոթներին:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։