Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան

Քիչ առսջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։
Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»: