ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ կրակոցներ՝ Տավուշի մարզում. կան վիրավորներ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մարտի 28-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանները պարզել են կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացու ինքնությունը։ Վերջինս Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Բաբինյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում։