Հայաստանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը․ Մասկ

Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը։
«Starlink-ն այժմ գործում է Հայաստանում, որը դարձել է աշխարհի 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը»,- գրել է նա։