Ուժեղ երկրաշարժ՝ Մյանմարում․ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ

Մյանմայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ականատեսները։
«Նայպիտաուում շատ ցնցումներ կան», - ասաց Մյանմար-Ռուսաստան բարեկամության ասոցիացիայի գործադիր քարտուղար Մոե Հտետը:
Գործակալության աղբյուրի համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 6 բալ, Յանգոնի բնակիչները գործակալությանը հայտնել են, որ իրենք նույնպես ուժեղ ցնցումներ են զգացել։
Ավելին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, երկրաշարժը զգացվել է նույնիսկ Բանգկոկում։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Սագաինգ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա, կենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։
Ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։