Գրիգորի Լեպսը կոչ է անում օրինականացնել թմրանյութերի օգտագործումը
Գրիգորի Լեպսն արդեն իր` թմրանյութերից երբեմնի կախվածության մասին չի ամաչում խոսել և անգամ բարձրաձայնել: Ավելին, առաջարկում է փոխել օրենսդրությունն ու այն օրինականացնել:
Վերջերս հարցազրույցներից մեկում, որը վարում էր Քսենիա Սոբչակը, Գրիգորի Լեպս ասել է, որ իր երիտասարդությունը վատնել է թմրանյութերի վրա, սակայն կարողացել է իր մեջ ուժ գտնել և հաղթահարել կախվածությունը: Նրա խոսքով` այդ ամենը երբեմն վատ ավարտ է ունենում: Այս մասին հայտնում է paparazzi-ին:
Երգիչը խոստովանել է, որ երկրորդ չափաբաժնից հետո արդեն կանգնել հնարավոր չէ, քանի որ արդեն առաջանում է կախվածություն: Ըստ երգչի` թմրանյութերի օրինականացումը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ, սակայն չի պարզաբանում, թե ինչպես: