Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը։
Այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը 27 Մարտ 2025, Հինգշաբթի, մասնակցութիւն բերաւ Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ Վսեմ. Ռեճեփ Թայյիպ Էրտողանի, Անգարայի Նախագահական համալիրին մէջ սարքած իֆթարի սեղանին՝ ուղեկցութեամբ գաւազանակիր Հոգշ. Տ. Գասպար Աբղ. Կարապետեանի։ Ներկաներու շարքին էին հոգևոր պետեր և համայնքներու ներկայացուցիչներ և այլ հիւրեր։ Երեկոյթի ընթացքին Հանրապետութեան Նախագահը իր ուրախութիւնը յայտնեց Նորին Ամենապատուութեան մասնակցութեան համար»,- ասված է հաղորդագրության մեջ։