«Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանը ազատ է արձակվել․ փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը հենց այս պահին մերժեց Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը:
Սուրենն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Սա առաջին հաղթանակն է»,- նշել է նա: