Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ (car seat)

Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից:
Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ
- Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի ռիսկը։
- 3-6 տարեկան – Նստատեղը տեղադրեք դեմքով դեպի առաջ: Այս դիրքը կնվազեցնի գլխի և պարանոցի վնասվածքների հավանականությունը։
- Բուստեր տեսակի նստատեղը ցանկալի է օգտագործել 7-9 երեխաների համար (հասակը 110սմ -140 սմ):
- Ամրագոտիները կիրառում են 9 տարեկանից բարձր երեխաների շրջանում:
Միշտ կապե՛ք ձեր ամրագոտին։ Սա օրինակ կծառայի ձեր երեխայի համար, և նրա մոտ մանկուց կձևավորվի ամրագոտի կոպելու սովորություն։