Եգիպտական պատվիրակությունը մեկնել է Կատար Գազայի շուրջ բանակցությունները շարունակելու համար

Եգիպտական պատվիրակության անդամները մեկնել են Դոհա՝ շարունակելու խորհրդակցությունները պաղեստինցի գերիների դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է եգիպտական «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ պատվիրակության կազմում են երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Սպասվում է, որ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի նախապատրաստման շրջանակներում կքննարկվեն դեպի Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսումը ։
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ընդհատելով ընթացիկ տարվա հունվարին հաստատված հրադադարը։