Ձեր Սարիկը, մինչև ՔՊ-ի Սարիկը լինելը, էլի մի քանիսի Սարիկն է եղել, չմոռանա՛ք․ Խաչատրյան
«Այս իշխանությունները տիպիկ սովետական բռնաճնշումների մեթոդով են գնում, բոլոր քաղաքական օպոնենտներին դատում էին քրեական հոդվածներով։ Դրանից ավելի խելոք բան չեք կարողացել մոգոնել»,-այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ «Մայր Հայաստան»-ի Գյումրիի գրասենյակում ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ ստանալու առթիվ խուզարկություններ կատարելու հետևանքով կան ձերբակալվածներ։
«Գյումրիում կարմիր բերետավորները ներխուժել են ընդդիմադիր ուժերից մեկի գրասենյակ, մյուս տեղում խուզարկություններ են իրականացրել: Այս իշխանությունների համար ով իրենց դեմ է, հանցագործ են, և այսպես մերկապարանոց հայտարարություն են անում, թե կաշառք են բաժանել:
Դուք միանգամից դարձաք ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր, միանգամից դահիճի գործառույթներ ձեզ վերագրեք: Այս դատական ֆարսն ո՞ւմ է պետք: Մեր Սարիկը։ Ձեր Սարիկը, ՔՊ-ի Սարիկ լինելուց առաջ էլի մի քանիսի Սարիկ է եղել, չմոռանա՛ք»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։