Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած գաղտնալսման հետ Մարտուն Գրիգորյանն ու իր շրջապատից ոչ մի անձ որևէ առնչություն չունեն․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը քիչ առաջ հայտնեց․
«Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները հայտարարում եմ.
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված գաղտնալսման մեջ խոսակցությունների, դրանց մասնակիցների և բովանդակության հետ Մարտուն Գրիգորյանն ու իր շրջապատից որևէ անձ որևէ առնչություն չունի»։